Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Միջազգային ծրագրեր

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն իրականացնում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին տեխնիկական աջակցության տրամադրման ծրագիր, որի հիմնական նպատակն է՝

  1.  ՀՀ մրցակցության օրենսդրությունը միջազգային լավագույն փորձին համապատասխանեցնելու նպատակով առաջարկների տրամադրում,
  2. հանձնաժողովի գործունեությանն օժանդակելու նպատակով համապատասխան ուղեցույցների մշակում,
  3. հանձնաժողովի աշխատակիցների մասնագիտական գիտելիքների կատարելագործման նպատակով վերապատրաստման դասընթացների կազմակերպում,
  4.  վարույթների շրջանակում շուկայի ուսումնասիրությունների իրականացման գործում աջակցություն,
  5. հանձնաժողովի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ու քարոզչությանն ուղղված մեխանիզմների մշակման գործում աջակցություն,
  6. հանձնաժողովի աշխատակիցների` արտերկրի մրցակցային մարմիններ այցերի, կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներին և մրցակցության վերաբերյալ միջազգային միջոցառումներին մասնակցելու գործում աջակցություն:

Ծրագրի շրջանակներում Հանձնաժողովին տրամադրվելու է աջակցություն երկու բաղադրիչով՝

  1. պետական օժանդակության վերահսկման նպատակով իրավական և տնտեսական աջակցություն․
  • գործիքակազմի վերանայում և պետական օժանդակության վերահսկման գործառույթն իրականացնելու համար առաջարկների ներկայացում,
  • պետական օժանդակություն տրամադրող մարմիններից տրամադրված օժանադակության մասին տեղեկատվության հավաքագրման և հրապարակման մեխանիզմների մշակման հարցում աջակցություն,
  • պետական օժանդակության վերաբերյալ օրենսդրական փաթեթի լրամշակման գործում աջակցություն,
  • պետական օժանդակության գնահատման իրականացում մեկ օրինակի վերաբերյալ՝ կիրառելով միջազգային լավագույն փորձը,
  • տրամադրվելիք (ex ante) պետական օժանդակության գնահատման վերաբերյալ ուղեցույցի մշակում՝ բացահայտելու դրանց հնարավոր ազդեցությունը մրցակցության վրա,
  • թեմատիկ աշխատաժողովների կազմակերպում:

 

2․ Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքի՝ պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կողմից հակամրցակցային գործողություններին վերաբերող դրույթների կիրարկման համար անհրաժեշտ մեխանիզմների մշակման և իրականացման համար աջակցություն:

  • համապատասխան ուղեցույցների մշակում,
  • հանձնաժողովի կարողությունների զարգացման նպատակով աշխատաժողովի անցկացում:

Հանձնաժողովը 2019 թվականին Կորեայի Հանրապետության Սեջոնգ քաղաքում մասնակցել է Կորեայի արդար առևտրի հանձնաժողովի 2019թ․վերապատրաստման դասընթացների։

Կորեայի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը և Կորեայի զարգացման ինստիտուտը հաստատել են նաև 2020-2021 թթ․ գիտելիքների փոխանակման ծրագրին Հանձնաժողովի մասնակցության հայտը գնումների գործընթացում հնարավոր հակամրցակցային համաձայնությունների բացահայտմանն ուղղված «Հայտերի ներկայացման ցուցանիշների վերլուծության համակարգը (BRIAS)» թեմայով։

Ծրագրի հիմնական բաղադրիչներն են․

  • Լեհ փորձագետների 2 աշխատանքային այց Հայաստան «Սպառողների պաշտպանության համակարգի և հանձնաժողովի աշխատակիցների կարողությունների, ռեսուրսների և գիտելիքների կատարելագործում» և «Մրցակցության պաշտպանության գործում հասարակական կազմակերպությունների դերի գնահատում. սպառողներին խորհրդատվություն տրամադրելու նպատակով համապատասխան կառույցների կարողությունների ուժեղացում» թեմաներով,
  • հանձնաժողովի ներկայացուցիչների աշխատանքային այց Լեհաստան «Աջակցություն սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ կիրարկման գործում․ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում, սպառողների շահերի պաշտպանության համապատասխան մարմինների միջև համագործակցություն» և «Շուկայի մարտահրավերներ․ սպառողների շահերի պաշտպանությունն առցանց գործարքներում, համապատասխան մարմինների կարողություները էլեկտրոնային առևտրի առանձնահատուկ ռիսկային ոլորտներում» թեմաներով,
    • սպառողների շահերի պաշտպանության վերաբերյալ ՀՀ օրենսդրական փաստաթղթերի վերլուծական աշխատանքներ (սկրինինգ) և սպառողների շահերի պաշտպանության վերաբերյալ բովանդակային և իրավական վերլուծությունների/կարծիքների պատրաստում։

Ծրագրի հիմնական նպատակներն են՝

  • Գերիշխող դիրքի չարաշահման բացահայտման և կանխման հիմնական սկզբունքների և լավագույն փորձի ներկայացումը,
  • Հանձնաժողովի կարողությունների զարգացումը ենթադրյալ գերիշխող դիրքի չարաշահման դեպքերն ուսումնասիրելու ուղղությամբ,
  • Գերիշխող դիրքի չարաշահմանն առնչվող ՀՀ մրցակցության օրենսդրության կիրարկումը խաթարող օրենսդրական բացերի բացահայտումը։

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման համար ԹԱՅԵՔՍ գործիքի շրջանակներում «Սպառողների շահերի պաշտպանության վերաբերյալ ՀՀ օրենսդրության բարելավման և անբարեխիղճ մրցակցության գործողությունների կանխարգելման հիմնարար սկզբունքերի վերաբերյալ ԵՄ լավագույն փորձը» թեմայով ԵՄ փորձագիտական առաքելության ծրագիր