Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Հանձնաժողովի կազմը

Հանձնաժողովը կազմված է յոթ անդամից` նախագահ և վեց անդամ:

Հանձնաժողովի անդամների պաշտոններն ինքնավար պաշտոններ են:

Հանձնաժողովի նախագահին և մյուս անդամներին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով նշանակում է Ազգային ժողովը:

Հանձնաժողովի նախագահի լիազորությունները՝

1) իր իրավասության շրջանակներում ներկայացնում է Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում.
2) ղեկավարում և համակարգում է Հանձնաժողովի բնականոն գործունեությունը, այդ նպատակով իր կողմից նշանակվող աշխատողներին տալիս է հանձնարարականներ, կատարում է աշխատանքային պարտականությունների բաշխում Հանձնաժողովի անդամների միջև.
3) հրավիրում և նախագահում է Հանձնաժողովի նիստերը, հաստատում նիստի օրակարգը.
4) կազմակերպում է Հանձնաժողովի որոշումների Հանձնաժողովի կողմից կատարումը.
5) ստորագրում է Հանձնաժողովի որոշումները.
6) հաստատում է Հանձնաժողովի հաuտիքացուցակը, Հանձնաժողովի անդամների և իր կողմից նշանակվող աշխատողների համար հանդես է գալիս որպես գործատուի ներկայացուցիչ, իր իրավասությունների սահմաններում աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում Հանձնաժողովի աշխատողներին, դատարանում հանդես է գալիս Հանձնաժողովի անունից, տալիս է Հանձնաժողովի անունից հանդես գալու լիազորագրեր, ընդունում է հրամաններ, ներառյալ` ստուգում, հսկիչ գնում կամ դիտանցում իրականացնելու վերաբերյալ հրամաններ, իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ.
7) ձևավորում է Հանձնաժողովին կից հասարակական խորհուրդ և հաստատում է դրա կազմավորման և գործունեության կարգը:

Արձակուրդի կամ գործուղման դեպքում Հանձնաժողովի նախագահը Հանձնաժողովի անդամներից մեկին նշանակում է իրեն փոխարինող: Փոխարինող չնշանակելու, ինչպես նաև Հանձնաժողովի նախագահի ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների դադարման, դադարեցման կամ կասեցման դեպքերում Հանձնաժողովի նախագահին փոխարինում է Հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:

Հանձնաժողովի անդամի լիազորությունները՝

1) մասնակցում է Հանձնաժողովի նիստերին և քվեարկում, Հանձնաժողովի նիստի ժամանակ կարող է հանդես գալ ելույթներով, հարցերով և առաջարկություններով.
2) մեծամասնության կարծիքից տարբերվող կարծիք ունենալու դեպքում ներկայացնում է հատուկ կարծիք.
3) իր համակարգման լիազորությունների սահմաններում համակարգում է կառուցվածքային ստորաբաժանման գործունեությունը կամ դրա կողմից իրականացվող աշխատանքները, տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն, ապահովում է Հանձնաժողովի նախագահի հանձնարարականների իրականացումը.
4) իր համակարգման լիազորությունների սահմաններում հրավիրում է խորհրդակ¬ցություններ, կազմակերպում է քննարկումներ, համագործակցում է այլ մարմինների և կազմակերպությունների հետ.
5) իր համակարգման լիազորությունների սահմաններում Հանձնաժողովի անունից ստորագրում է պաշտոնական փաստաթղթեր, նշագրում Հանձնաժողովի որոշումներ և այլ փաստաթղթեր.
6) Հանձնաժողովին և Հանձնաժողովի նախագահին ներկայացնում է առաջարկություններ.
7) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

Հայկ Կարապետյան

Հանձնաժողովի անդամ

Տիգրան Մարկոսյան

Հանձնաժողովի անդամ

Anush_Beghloyan

Անուշ Բեղլոյան

Հանձնաժողովի անդամ

Կարեն Սեդրակյան

Հանձնաժողովի անդամ

ShushanSargsyan

Շուշան Սարգսյան

Հանձնաժողովի անդամ