Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Պետական օժանդակություն

Պետական օժանդակություն է պետական օժանդակություն տրամադրող մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտին, կամ տնտեսավարող սուբյեկտների որոշակի խմբին, կամ որոշակի ապրանքի համար, կամ որոշակի ոլորտին տրամադրվող ցանկացած օժանդակություն (ներառյալ՝ սուբսիդիա, դրամաշնորհ կամ այլ պայմաններ), որի հետևանքով տնտեսավարող սուբյեկտների համար ստեղծվում են այնպիսի առավելություններ, որոնք ազատ տնտեսական մրցակցության պայմաններում տրամադրվող օժանդակության բացակայության դեպքում տնտեսավարող սուբյեկտները չէին ունենա:

(Մանրամասն տեղեկատվության համար տե՛ս «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մաս):

Պետական օժանդակությունների նկատմամբ Հանձնաժողովի վերահսկողությունն անհրաժեշտ է պետական օժանդակության հետևանքով ապրանքային շուկայում տնտեսական մրցակցության սահմանափակման հնարավորությունը բացահայտելու կամ կանխատեսելու կամ սպառողների շահերի վնասման կամ հնարավոր վնասման հարցը պարզելու նպատակներով:

Պետական օժանդակություն տրամադրող մարմիններն են՝

  • պետական մարմինները,
  • բոլոր այն մարմինները, որոնք լիազորված են հանրային ֆինանսների կամ հանրային ռեսուրսների հաշվին տրամադրելու պետական օժանդակություն։

(Մանրամասն տեղեկատվության համար տե՛ս «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 32-րդ կետեր):

Պետական օժանդակությունը արգելվում է, եթե այն՝

  • հանգեցնում կամ կարող է հանգեցնել որևէ ապրանքային շուկայում մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը,
  • վնասում կամ կարող է վնասել սպառողների շահերը:

(Մանրամասն տեղեկատվության համար տե՛ս «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մաս):

Հանձնաժողովը պետական օժանդակության թույլատրելիությունը գնահատում է՝

  • սեփական նախաձեռնությամբ, կամ
  • մինչև պետական օժանդակություն տրամադրելը պետական օժանդակության տրամադրումը նախաձեռնող մարմնի կողմից պետական օժանդակության տրամադրման թույլտվության համար Հանձնաժողով դիմում ներկայացնելու դեպքում, կամ
  • մինչև պետական օժանդակություն ստանալու համար դիմելը այն ստանալու համար դիմող տնտեսավարող սուբյեկտի կողմից պետական օժանդակություն ստանալու թույլտվության համար Հանձնաժողով դիմում ներկայացնելու դեպքում։

Պետական օժանդակություն տրամադրելը/ստանալը թույլատրելու դիմումը ներկայացվում է Հանձնաժողովի էլեկտրոնային համակարգի միջոցով

Պետական օժանդակություն տրամադրելը/ստանալը թույլատրելու դիմումը կարող է ներկայացվել նաև՝

որոնց դեպքում անհրաժեշտ է լրացնել ստորև ներկայացված դիմումի ձևանմուշը, ստորագրել այն, կցել անհրաժեշտ նյութերը և ներկայացնել Հանձնաժողով:

Պետական օժանդակություն տրամադրելը/ստանալը թույլատրելու դիմումի ձևանմուշ

Պետական օժանդակության թույլատրելիության գնահատման վարույթի իրականացման ժամկետը երեք ամիս է, որը կարող է երկարաձգվել մեկ անգամ մինչև երեք ամիս ժամկետով:
Պետական օժանդակության թույլատրելիության գնահատման վարույթը եզրափակվում է պետական օժանդակությունը տրամադրելը կամ ստանալը թույլատրելու կամ արգելելու մասին որոշմամբ։

Պետական օժանդակություն տրամադրող մարմինները պետական օժանդակության տրամադրումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողով են ներկայացնում իրենց տրամադրած պետական օժանդակության վերաբերյալ տեղեկատվությունը։

Հանձնաժողովին տեղեկատվության տրամադրման կարգը, ձևն ու ժամկետները սահմանում է Կառավարությունը։

Ներկայացված տեղեկատվության հիման վրա Հանձնաժողովը վարում է պետական օժանդակության միասնական գրանցամատյան, որի ձևը և վարման կարգը սահմանում է Հանձնաժողովը:

(Մանրամասն տեղեկատվության համար տե՛ս «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ, 7-րդ և 8-րդ մասեր, Կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի թիվ 784-Ն որոշում  և Տնտեսական մրցակցութ-յան պաշտպանության հանձնաժողովի 2020 թվականի հունիսի 2-ի թիվ 228-Լ որոշում):

Արգելված պետական օժանդակություն ստացած տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է հետ վերադարձնել որպես պետական օժանդակություն ստացած անհատապես որոշվող գույքը՝ Հանձնաժողովի որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում։

Այլ եղանակով ստացված պետական օժանդակությունը ենթակա է դադարեցման։

  • Պետական օժանդակություն տրամադրող մարմնի իրավասու պաշտոնատար անձի կողմից արգելված պետական օժանդակություն տրամադրել\ու համար նշանակվող տուգանքի չափը կարող է կազմել սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկը չափով:
  • Հանձնաժողովն իրավասու է պետական մարմիններին և դրանց պաշտոնատար անձանց տալու նախազգուշացում։
  • Ո՞վ կարող է ներկայացնել

Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման մասին հաղորդում կարող են ներկայացնել ֆիզիկական և իրավաբանական անձինք, պետական մարմիններն ու դրանց պաշտոնատար անձինք:

  • Ի՞նչ ժամկետներում է իրականացվում հաղորդման քննարկումը

Հաղորդումը Հանձնաժողովում քննարկվում է մեկամսյա ժամկետում, որի արդյունքում ընդունվում է տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու կամ վարույթի հարուցումը մերժելու մասին որոշումներ:

Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու դեպքում իրականացվող վարչական վարույթի ժամկետը երեք ամիս է: Հանձնաժողովի պատճառաբանված որոշմամբ վարույթի ժամկետը մեկ անգամ կարող է երկարաձգվել մինչև երեք ամսով:

  • Ի՞նչ եղանակով կարող է ներկայացվել հաղորդումը

Հաղորդումը ներկայացվում է Հանձնաժողովի էլեկտրոնային համակարգի միջոցով:
Հաղորդումը կարող է ներկայացվել նաև՝

որոնց դեպքում անհրաժեշտ է լրացնել ստորև ներկայացված հաղորդման ձևանմուշը, ստորագրել այն, կցել անհրաժեշտ նյութերը և ներկայացնել Հանձնաժողով:

Հաղորդման ձևանմուշ (ֆիզիկական անձանց համար)

Հաղորդման ձևանմուշ (իրավաբանական անձանց համար)