Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողություններ

Պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի հակամրցակցային գործողություններ են․

  • տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ խտրական պայմանների սահմանումը և (կամ) կիրառումը.
  • ձեռնարկատիրական գործունեության սահմանափակումը կամ արգելումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
  • տնտեսավարող սուբյեկտներին հրահանգներ, հանձնարարություններ, ցուցումներ, խորհուրդներ կամ հրամաններ տալը` կապված նրանց ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
  • ապրանք ձեռք բերողների կամ իրացնողների համար պարտականություն նախատեսելը, որով սահմանափակվում է ապրանքների կամ կոնտրագենտների ազատ ընտրության նրանց իրավունքը.
  • այլ պետական մարմինների կամ տնտեսավարող սուբյեկտների կամ դրանց պաշտոնատար անձանց հետ համաձայնությունները, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մրցակցության կանխմանը, սահմանափակմանը կամ արգելմանը, ինչպես նաև կարող են վնասել սպառողների շահերը:

(Մանրամասն տեղեկատվության համար տե՛ս «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 26-րդ հոդված)։

Պետական մարմինը կամ դրա պաշտոնատար անձը մինչև համապատասխան գործողություն կատարելը, գործարք կնքելը կամ իրավական ակտն ընդունելը կարող է դիմել Հանձնաժողով դրա տնտեսական մրցակցության սահմանափակման, կանխման կամ արգելման կամ սպառողների շահերը վնասելու, ինչպես նաև տնտեսական մրցակցությանը կամ տնտեսական մրցակցության պաշտպանությանը վերաբերող այլ հարցերի վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով:

Եզրակացություն ստանալու դիմումը ներկայացվում է Հանձնաժողովի էլեկտրոնային համակարգի միջոցով:
Եզրակացություն ստանալու դիմումը կարող է ներկայացվել նաև՝

որոնց դեպքում անհրաժեշտ է լրացնել ստորև ներկայացված եզրակացություն ստանալու դիմումի ձևանմուշը, ստորագրել այն, կցել անհրաժեշտ նյութերը և ներկայացնել Հանձնաժողով:

(Մանրամասն տեղեկատվության համար տե՛ս «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 14-րդ գլուխ):

 

Եզրակացություն ստանալու դիմումի ձևանմուշ (ֆիզիկական անձանց համար)

Եզրակացություն ստանալու դիմումի ձևանմուշ (իրավաբանական անձանց համար)

  • Հանձնաժողովի կողմից պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողությունների հատկանիշներով հարուցված վարույթների իրականացման ժամկետը երեք ամիս է: Հանձնաժողովի պատճառաբանված որոշմամբ վարույթի ժամկետը մեկ անգամ կարող է երկարաձգվել մինչև երեք ամսով:
  • Այն դեպքում, երբ վարույթ հարուցելու մասին որոշումը ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում պատասխանող կողմն ընդունում է իրեն վերագրվող իրավախախտման փաստը և վերացնում է իրավախախտման հետևանքները, վերջինս կարող է արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդություն ներկայացնել Հանձնաժողով, որը Հանձնաժողովի կողմից բավարարվում կամ մերժվում է ստանալու օրվանից տասն օրվա ընթացքում: Հանձնաժողովի կողմից միջնորդությունը բավարարելու դեպքում վարույթի ամփոփման որոշումը կայացվում է արագացված վարույթ կիրառելու մասին որոշման ընդունման օրվանից մեկամսյա ժամկետում:

Հանձնաժողովն իրավասու է պետական մարմիններին և դրանց պաշտոնատար անձանց տալու նախազգուշացում։

  • Ո՞վ կարող է ներկայացնել

Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման մասին հաղորդում կարող են ներկայացնել ֆիզիկական և իրավաբանական անձինք, պետական մարմիններն ու դրանց պաշտոնատար անձինք:

  • Ի՞նչ ժամկետներում է իրականացվում հաղորդման քննարկումը

Հաղորդումը Հանձնաժողովում քննարկվում է մեկամսյա ժամկետում, որի արդյունքում ընդունվում է տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու կամ վարույթի հարուցումը մերժելու մասին որոշումներ:

Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու դեպքում իրականացվող վարչական վարույթի ժամկետը երեք ամիս է: Հանձնաժողովի պատճառաբանված որոշմամբ վարույթի ժամկետը մեկ անգամ կարող է երկարաձգվել մինչև երեք ամսով:

  • Ի՞նչ եղանակով կարող է ներկայացվել հաղորդումը

Հաղորդումը ներկայացվում է Հանձնաժողովի էլեկտրոնային համակարգի միջոցով:

Հաղորդումը կարող է ներկայացվել նաև՝

որոնց դեպքում անհրաժեշտ է լրացնել ստորև ներկայացված հաղորդման ձևանմուշը, ստորագրել այն, կցել անհրաժեշտ նյութերը և ներկայացնել Հանձնաժողով:

Հաղորդման ձևանմուշ (ֆիզիկական անձանց համար)

Հաղորդման ձևանմուշ (իրավաբանական անձանց համար)